Новости
Ամամորյա ավանդույթները տարբեր երկրներում

Ամամորյա ավանդույթները տարբեր երկրներում

Ինչպե՞ս են նշում տարվա գլխավոր գիշերը տարբեր երկրներում:

Ի՞նչ ավանդույթներ են պահպանում տարբեր մշակույթ ունեցող մարդիկ:

Եվ որտե՞ղ է Նոր տարին բոլորովին այլ օր նշվում:

Այս հարցերի պատասխանն է պատրաստել այս անգամ Go Travel-ն իր հավատարիմ ընթերցողների համար:

  • Մի փոքր խոսենք Ֆինլանդական Ամանորի մասին: Այս երկրում տոնական սեղանկի կարևոր բաղադրիչներից մեկը բրնձով և սալորով պատրաստված քաղցր ապուրն է: Այստեղ Ձմեռ Պապիկը այլ անուն ունի և շրջում է ոչ թե եղնիկներով, այլ Սուրբ Ծննդյան Այծով: 
  • Շվեդիայում Նոր տարվա նախօրեին Երեխաները անցկացնում են Լուչիա կոչվող լույսի թագուհու ընտրությունները: Հաղթողը հագնում է սպիտակ զգեստ և թագ, որի վրա ամրացված են մոմեր: Լուչիան հյուրասիրում է ընտանի կենդանիներին և շնորհավորում երեխաներին: Այդ օրը լույսի տոն է, բոլոր տներում և փողոցներում վառվում են գունավոր լույսերը:
  • Հունգարիայում Ամանորի գիշերը բնակիչները տարբեր սուլիչներ են պատրաստում և բարձր սուլում, որպեսզի մաքրեն տունը չար ոգիներից և ներս են բերում ուրախությունն ու բարեկեցությունը: Հունգարական Ամանորյա ճաշացանոկում կարևոր դեր ունեն ոլոռը, լոբին, ընկույզը, խնձորը, մեղրն ու սխտորը:
  • Իսպանիայում, Պորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:
  • Գերմանական Ձմեռ պապը երեխաներին նվերներ է դնում ափսեի մեջ և ճանապարհորդում է ավանակով: Մեծահասակները զվարճանում են գուշակություններով, սեղանի խաղերով եւ հրավառություններով:
  • Ճապոնիայում Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը: Յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատի` ագահություն, հիմարություն, չարություն, թեթևամտություն, անվճռականություն և նախանձ: Ամեն տարի արատների ցանկը փոփոխվում է:
  • Դե,իսկ Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշ, այդ տոնը գալիս է փետրվարի վերջին: Չինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են բարձր ձայներն ու հրավառությունը, չինացիները հավատացած են, որ ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին:

Այս անգամվա համար այսքանը: Սիրով՝ Go Travel: