GO TRAVEL TOUR AGENCY

10 Տարի Միասին

Go Travel
About Go Travel

Go Travel - Մեր Մասին

Go Travel տուրիստական ընկերությունը հիմադրվել է 2009 թվականին: Ընկերության հիմադիր տնօրենն է Լիանա Սահակյանը: Ընկերությունը մասնագիտացած է արտագնա տուրիզմի ոլորտում:

ԱՍԻԱ 5 Տուր

Երկրագնդի ամենամեծ աշխարհամասը, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Ներկա պահին Ասիայի տարածքում ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են 54 պետություն,որոնցից զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնիներից են Թայլանդը, Մալդիվները, Շրի Լանկան: Դուք կունենաք լավագույն հանգիստը աշխարհի ամենաէկզոտիկ երկրներում Go Travel-ի հետ:

ԵՎՐՈՊԱ 9 Տուր

Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Go Travel-ի հետ դուք կբացահայտեք Եվրոպայի ողջ հմայքը, Ֆրանսիան իր Էյֆելյան աշտարկով, Իտալիան՝ իր պատմամշակութային կոթողներով, Իսպանիան՝ իր հարուստ մշակույթով, Հունաստանն իր հելենական ճարտարապետությամբ և գեղատեսիլ բնությամբ:

ԱՖՐԻԿԱ 3 Տուր

Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Go Travel-ի հետ դուք կբացահայտեք Կարմիր ծովի ամենահայտնի հանգստավայրերը ՝ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա կուրորտներով: Այստեղ դուք կզգաք Սահարա անապատի շունչը և Լյուքսորի շքեղությունը:

Լավագույն Տուրեր

Go Travel-ի հետ միասին Դուք հնարավորություն կունենաք լինել աշխարհի ամենահետաքրքրի և գեղեցիկ վայրերում:

Ծառայություններ

Go Travel-ը առաջարկում է հետևյալ ծառայությունները...