Новости
7 լավագույն յոթաստղանի հյուրանոցները

7 լավագույն յոթաստղանի հյուրանոցները

Պաշտոնապես հյուրանոցների վարկանշային համակարգը սահմանափակվում է 5 աստղերով, սակայն աշխարհում կան մի քանիսը, որոնց դեպքում 5 աստղը, կարելի է ասել, չի բավարարում: Դե ինչ, Go Travel-ն առաջարկում է ծանոթանալ այդ հյուրանոցներից մի քանիսի հետ:

Burj Al Arab – Դուբայ, ԱՄԷ
Այս հյուրանոցն առաջինն է դասվել յոթաստղանի հյուրանոցների շարքին: Այստեղ յուրաքանչյուր համար ունի 2 հարկ, դե, իսկ ինտերիերը հագեցած է ոսկյա լուծումներով:

Emirates Palace Hotel – Աբու Դաբի, ԱՄԷ
Այս ճոխ հյուրանոցն ունի 394 համար, որից 92-ը համարվում են նախագահական: Այդ համարները ևս հարուստ են ոսկյա և մարմարե դետալներով:

TownHouse Galleria – Միլան, Իտալիա
Գտնվում է քաղաքի հենց կենտրոնում: Ունի 46 համար, որոնցից 3-ը իրենց ճոխության շնորհիվ հյուրանոցը դասել են յոթաստղանիների շարքին:

Pangu 7 Star Hotel – Պեկին, Չինաստան
Վիշապի տեսք ունեցող այս հյուրանոցը գտնվում է Պեկինի Օլիմպիական գյուղում: Սովորական համարներն այստեղ չափազանց թնակ չեն, ինչը չենք կարող ասել 22-րդ հարկում գտնվող համարի մասին, որն աչքի է ընկնում և՛ իր արժեքով, և՛ իր առանձնակի ճոխությամբ:

The Mark Hotel – Նյու Յորք, ԱՄՆ
Այս հյուրանոցն սկսել է դասվել յոթաստղանի հյուրանոցների շարքին 2015 թվականից սկսած, երբ կառույցի 16-րդ և 17-րդ հարկերում բացվեց երկհարկանի պենտհաուս: Այն ունի 5 ննջասենյակ, 6 լոգասենյակ, մեծ հյուրասենյակ, սեփական ճաշարան և, նույնիսկ, գրադարան:

Signiel Seoul – Սեուլ, Հարավային Կորեա
Այս յոթաստղանի հյուրանոցը համարվում է առաջին բրենդային հյուրանոցն աշխարհում: Այն ամենաթանկ հյուրանոցն է Սեուլի ողջ տարածքում:

Taj Falaknuma Palace – Հայդերաբադ, Հնդկաստան
Այս հյուրանոցն սկսել է դասվել յոթաստղանիների շարքին շնորհիվ իր նախագահական համարի, որն ունի սեփական լողավազան, մարմարե լուծումներով լոգարան և էքսկլյուզիվ սպա կենտրոն: