Новости
Անսպասելի փաստեր տուրիզմի և ճանապարհորդության մասին

Անսպասելի փաստեր տուրիզմի և ճանապարհորդության մասին

1. Չերնոբիլը համարվում է ամենավտանգավոր ուղղությունը ճանապարհորդության համար: Պարզվում է, որ այնտեղ կան կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք չեն հանդիպում աշխարհի ոչ մի անկյունում:

2. Տիեզերական զբոսաշրջությունը համարվում է ամենաթանկ տեսակն աշխարհում: Առաջին նման ճանապարհորդության համար վճարվել է 20 մլն դոլար:

3. Թաիլանդը դարձել է հայտնի տուրիստական երկիր Վիետնամի պատերազմի շնորհիվ:

4. Քչերը գիտեն, որ Ադոլֆ Հիտլերը հոգ էր տանում տուրիզմի զարգացման մասին: Նա գտնում էր, որ հանգստի պակաս չունեցող մարդիկ ավելի լավ են աշխատում:

5. Հայտնի զբոսաշրջային երկիր Պապուա Նոր Գվինեայում կա շուրջ 500 բարբառ, որի հիմնական պատճառները բնական պայմաններն ու լեռների բազմազանությունն են, որոնք իրարից բաժանում են տարածքները:

6. Գինու հանդեպ սեր ունեցող զբոսաշրջիկներին կհետաքրքրի Վիետնամի անսովոր գինին ,որի բաղադրությունը կազմված է բրնձից և օձից: Ըստ պատմության այն ունի բուժիչ հատկություն:

7. Նրանք, ովքեր ցանկանում են տեսնել դժոխքը կենդանության օրոք, պետք է գնան Թուրքմենստան: Այստեղ է գտնվում 70 մետր տրամագծով մշտապես վառվող խառնարանը:

8. Նոր Զելանդիայում զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս վերածվել «կենդանու»՝ կենդանաբանական այգում: 80 հեկտարանոց տարածքում տուրիստները տեղափոխվում են վանդակներով, իսկ վայրի կենդանիները ազատ շրջում են տարածքում:

9. Հատուկ ժամանցային առաջարկ ունի Էկոալբերտոյի այգիներից մեկը: Այստեղ կարելի է զգալ սահմանը ապօրինի հատելու հաճույքը: Դրա համար անհրաժեշտ է անցնել 12 կմ երևակայական փշալարերի և դժվարանցանելի ճանապարհների վրայով:

10. Նյու Յորքը, Մարաքեշը, Փարիզը և Կիոտոն ճանաչվել են գաստրոնոմիական զբոսաշրջության լավագույն քաղաքները: Սա զբոսաշրջության տեսակ է, որի ժամանակ ծանոթանում են պետության ազգային խոհանոցի առանձնահատկություններին: