Ճանապարհորդություն։ Մարտի 8-ի լավագույն նվերը
Ծաղիկներ, շոկոլադ, ֆիլմի տոնս, նվեր քարտ կամ անմոռանալի հանգիստ արտերկրում։ Սրանք տարբերակներ են, որոնցից մեկը կարող եք ընտրել Ձեր սիրելիին Մարտի 8-ին շնորհավորելու նպատակով։
Այս բլոգի նյութը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր որոշել են ընտրել վերջին տարեբարկը։
Եվ այսպես, ներկայացնում ենք 5 ամենահայտի ուղղությունները Մարտի 8-ն անմոռանալի դարձնելու համար։
- Եգիպտոս – մեր գրեթե բոլոր նյութերի անբաժան մասը։ Սա այն երկիրն է, որն արդեն երկար տարիներ ջերմորեն ընդունում է զբոսաշրջիկներին։ Վստահեցնում ենք, որ այն կդառնա անմոռանալի հանգիստ Ձեր սիրելիի համար։
- Թաիլանդ, Գոա և Շրի Լանկա – մերսման ծառայություններ, բամբուկից դիմակներ, ՍՊԱ ծառայություններ։ Թույլ տվեք Ձեր սիրելիին վայելել հանգիստը և կտրվել առօրյա հոգսերից։
- Դուբայ կամ Միլան – փոքր հուշանվերներից մինչև թանկարժեք մուշտակներ, պարսկական գորգեր և նույնիսկ ավտոմեքենաներ։ Ահա այն թանկարժեք նվերը, որի մասին երբեք չի մոռանա Ձեր սիրելին։ Մարտին այս քաղաքներում առանձնապես տաք է, ինչը թույլ կտա համատեղել ճոխ գնումներն ու շքեղ Լազուրե ափին արևայրուքը։
- Հռոմ – Իտալիայի լեգենդը, անշուշտ, Հռոմն է: Մայրաքաղաքը թույլ կտա ձեզ սուզվել հնագույն աշխարհում։ Մարտին այստեղ հանգստանալը լավագույն ընտրությունն է, քանի որ որևէ հուշարձան տեսնելու համար երկար հերթերում ստիպված չեք լինի սպասել։ Բացի այդ, դուք կարող եք ծանոթանալ իրական իտալական խոհանոցի և անմահական գինու հետ։
- Զանզիբար – շքեղ ռեստորան ծովի վրա, «առանց հոգսերի» հանգիստ, տեսարժան վայրեր։ Այո, այս ամենը կարող եք վայելել Զանզիբարում։ Իսկ կղզու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ բլոգում։
Դե ինչ, Կանանց միջազգային օրվան հաշված օրեր են մնացել, այնպես որ շտապեք գտնել լավագույն ուղղությունը և մատուցել գեղեցիկ անակնկալ Ձեր սիրելիին։
27.12.2024
GIOS
627