Պոետները ճանապարհորդության մասին
Մարդիկ բառերով նկարագրում են զգացմունքները, հույզերն ու հիշողությունները, իսկ ոմանք հմուտ են միտքը գեղեցիկ բառերով արտահայտելու բարդ գործում: Այսօր Ձեզ կներկայացնենք հայտնի պոետների գեղեցիկ մտքերը՝ ճանապարհորդության մասին:
- «Ոչինչ այնպես չի զարգացնում միտքը, ինչպես դա անում է ճանապարհորդությունը» - Էմիլ Զոլա:
- «Ճանապարհորդելն անհրաժեշտ է հատկապես այն մարդկանց, ովքեր սովորում են» - Մարկ Տվեն:
- «Ճամփորդության մեջ ներդրումն ինքդ քո մեջ ներդրում կատարելն է» - Մեթյու Կարստեն:
- «Ճանապարհը լավագույնս չափվում է ոչ թե մղոններով, այլ ընկերներով» - Թիմ Քեհիլ:
- «Ճանապարհորդությունը քեզնից խլում է խոսելու ունակությունը, ապա վերածում քեզ հիանալի պատմողի» - Իբն Բատուտան:
- «Այնքա՜ն եմ սիրում մոտ լինել այն քաղաքին, որտեղ նախկինում երբեք չեմ եղել» - Բիլ Բրայսոն:
- «Նպատակը կոնկրետ վայր այցելելը չէ, այլ աշխարհին այլ կերպ նայելու ունակություն ձեռք բերելը» - Հենրի Միլլեր:
- «Վերցրու միայն հիշողություններ, թող միայն հետքեր» - Չիֆ Սիեթլ:
- «Աշխարհը գիրք է, և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, հասցնում են կարդալ միայն առաջին էջը» - Օգոստինոս Երանելի:
Դե ինչ, այսքանը, շարունակեք ճանապարհորդել ու բացահայտել աշխարհը և քիչ-քիչ համոզվել վերևում նշված բոլոր մտքերի հետ:
28.12.2024
GIOS
795