Որտե՞ղ դիմավորել Ամանորը
Ինչպես ընդունված է ասել՝ «Նոր Տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես այն»։ Go Travel–ը ևս համաձայն է այս մտքի հետ, ուստի այսօր կխոսի այն վայրերի մասին, որտեղ Ամանորի գիշերն իսկապես հեքիաթի կվերածվի։
Այս նյութը օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե Ամանորը հրաշքների տոն է միայն երեխաների համար։ Պատրա՞ստ եք։ Մենք սկսում ենք։
Նախ խոսենք այն մասին, թե որոնք են Ամանորյա տուրերի առավելությունները։
- Դեկտեմբեր ամիսը գերհագեցած է անցնում տուրիստական ընկերությունների համար, քանի որ այս ընթացքում մշակվում են հանգստայան տուրեր նոր և երբևէ չկրկնված ուղություններով։ Առաջարկները զանազան են, ընտրությունը՝ մեծ։
- Ինչպես գիտեք, մեր երկրում Ամանորյա եռուզեռը տարածվում է բոլորի բնակարաններում և բացի բուն տոնախմբության նախապարաստական աշխատանքները, բոլոր ընտանիքներում մրցակցային մարաթոններ են սկսվում։ Արդյունքում ընտանեկան տոնը կորցնում է իր հեքիաթային իմաստը։ Այս ամենից խուսափելու լավագույն տարբերակը նախատեսված միջոցները որևէ ուղղությամբ հանգստի մեկնելու համար օգտագործելն է։ Ընտրված տուրի արժեքը կարող է լինել ավելի մատչելի, քան դուք նախատեսել էիք Ձեր տանը խոհարարական մրցույթը պատվով հաղթահարելու համար։
- Շատ կուրորտներում Ամանորյա տոներն ավելի ակտիվ և լուսավոր են անցնում, քան որոշ քաղաքներում։ Նման հանգստյան վայրերում անպակաս են զվարճանքը, ուրախ ժամանցը և տպավորիչ հրավառությունները։
Իսկ որտե՞ղ կազմակերպել հանգիստը այդ օրերին։
- Եգիպտոս – այս ուղղությամբ հանգիստը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են տպավորիչ և հագեցած երեկույթները։ Եղևնիներ, փայլեր, լույսեր, Ամանորյա ֆոտոնկարահանումներ, հրավառություններ։ Ահա այն ամենն ինչը ստիպելու է Ձեզ զգալ Ամանորի իրական շունչը։
- ԱՄԷ – Ամանորը կախարդական տոն դարձնելու և երկար տարիներ հիշելու համար անհրաժեշտ է ոչ թե սպասել հրաշքների, այլ նշել այն Դուբայում: Տոնի նախաշեմին առևտրի կենտրոններում գործում են ֆանտաստիկ զեղչեր, իսկ գնորդները ստանում են հաճելի նվերներ: Վստահ ենք լսել եք Դուբայում իրականացվող հրավառությունների մասին։ Նրանցից մեկն այնքան երկար է տևել, որ գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում։
- Կուբա – Տարվա ավարտն ու Նոր տարվա սկիզբը գերհագեցած և ուրախ անցկացնելու լավագույն վայրը հենց այս երկիրն է։ Այստեղ եղանակը մի փոքր սառն է այդ օրերին, սակայն դա չի խանգարում մարդկանց անցկացնել հաճելի ժամանցը ծովի ափին, քանի որ միջինում ջերմաստիճանը կազմում է 25 աստիճան։ Քաղաքի հրապարակներն այս օրերին լցված են մարդկանցով, իսկ բարերում ու գիշերային ակումբներում կարող եք զվարճանալ և պարել մինչը լուսաբաց։ Կուբայում Ամանորին կստանաք հնարավորություն մասնակցել Լաս Պարրանդասի Սուրբ ծննդյան փառատոնին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:
- Մալդիվներ – Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են անցկացնել շքեղ ամանորյա երեկույթներ սպիտակ ավազոտ լողափին, մենք առաջարկում ենք տուրեր Մալդիվյան Կղզիներ։ Հիասքանչ վայրերը, բյուրեղյա մաքուր ծովն ու արևադարձային կլիման Մալդիվները դարձել են աշխարհի լավագույն վայրերից մեկը՝ Ամանորի տոնակատարության համար։ Մալդիվներում փողոցներն ու տները Այս ժամանակահատվածում զարդարված են վառ գույնզգույն զարդարանքներով, իսկ մալդիվցիները հաճելի ժամանակ են անցկացնում տեղական բարերում և ռեստորաններում։ Հրավառություններն ու բարձր տրամադրությունն այստեղ քայլում են Ձեր կողքով։
- Մեքսիկա – Շքերթներ, դիմակահանդեսներ և հրավառություններ։ Ահա այն ամենն, ինչի կհանդիպեք այստեղ Ամանորին։ Նոր տարին Մեքսիկայում ազգային տոն է, ուստի այստեղ այն ավելի հագեցած և հետարքիր է անցնում, քան մնացած այլ տոները։ Տուրիստական գոտիներում առողջարանային հյուրանոցներ կազմակերպում են հատուկ տոնակատարություններ։ Ձեզ սպասում են շքեղ երեկույթներ, ընթրիքներ, կենդանի երաժշտություն և Մեքսիկական ժողովրդական պարային մրցույթներ։
Դե ինչ, Նոր Տարին արդեն շատ մոտ է, ուստի շտապեք գտնել Ձեր երազանքների ուղղությունը՝ տարին հրաշքներով լեցուն դիմավորելու համար։
28.12.2024
GIOS
566