Լավագույն ուղղությունները ընտանեկան հանգստի համար
Ներկայացնում ենք լավագույն ուղղությունները, որտեղ կարող եք վայելել Ձեր յուրահատուկ հանգիստը:
- ԱՄԷ - Այն հայտնի է իր տեսարժան վայրերով, ինչպես նաև շքեղ հյուրանոցներով: Այն լավագույն ուղություններից է տարվա գրեթե բոլոր եղանակներին:
- Դոմինիկյան Հանրապետություն - Այն հայտնի է իր գեղեցիկ և ճոխ լողափներով, որտեղ պարբերաբար անցկացվում են տոնախմբություններ և կառնավալներ:
- Կուբա - Այստեղ կարող եք վայելել սպիտակ ավազով լողափը և իհարկե ջինջ կապույտ ջուրը: Կուբան առաջարկում է չքնաղ բնություն իր սրտում հանգստացողների համար:
- Մեքսիկա - Կակտուսների և կծու Չիլի պղպեղի երկիրը, իր մեջ ամփոփում է հնդկական քաղաքակրթությունների բազմադարյա ավանդույթներն ու իսպանական մշակույթը: Այս վայրը հանգիստը վայելողներին առաջարկում է մեքսիկական տաք երաժշտությունն ու այդքան սիրված տեկիլան։
- Շրի Լանկա - Ափն ավելի քան հազար կիլոմետր է՝ փափուկ ավազով, կոկոսի արմավենիներով, մարջանային առագաստներով եւ ափամերձ ջրերում ապրող գույնզգույն ձկներով: Շրի Լանկայի երկու հայտնի լողափները՝ Թանգալեից մինչև Վելիգամ լողափը և Բենտոտան, ընդգրկվել են Ասիայի 10 լավագույն լողափերի ցանկում՝ ըստ "Forbes" ամսագրի:
- Մալդիվներ - 1192 կղզիներից, որոնք մտնում են Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու պետության կազմի մեջ, մոտավորապես 1000-ն անմարդաբնակ են: Այս փաստը խոսում է այն մասին, որ այստեղ կարող եք վայելել Ձեր ամենառոմանտիկ հանգիստը:
- Մարոկկո - Մարոկկոն այն երկրներից մեկն է, որտեղ հանգիստը հեքիաթային երանություն կնվիրի և միևնույն ժամանակ թույլ կտա բացահայտել առեղծվածային Արևելքի գաղտնիքները:
28.12.2024
GIOS
692