Հետաքրքիր փաստեր Զանզիբարի մասին
Ճամփորթել սիրում են գրեթե բոլորը, սակայն յուրաքանչյուրս ունենք մեր նախասիրությունները։ Կան մարդիկ ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստը, որոշ մարդիկ նախընտրում են պասիվ հանգիստը։ Կլիմայական պայմանները ևս կարևոր նախապայման են ճանփորդության ուղղության ընտրության ժամանակ։
Ինչևէ այսօր կխոսենք մի կղզու մասին, որտեղ ճամփորդելը շատերի նպատակներից մեկն է։
Զանզիբար – անվանումն ունի արաբական ծագում, նշանակում է «սևամորթական երկիր» կամ «սևամորթների երկիր»։
- Իրականում մեզ հայտնի Զանզիբար անունով կղզու իրական անվանումը Ունգուջա է։ Իսկ Զանզիբարը արշիպելագ է։
- Այստեղ ծնվել է Ֆրեդի Մերկուրին, ով մինչև 8 տարեկանն ապրել է Զանզիբարում, ապա տեղափոխվել Հնդկաստան սովորելու, իսկ 18 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։
- Յուրաքանչյուր տուրիստական երկիր պետք է ունենա իր առանձնահատուկ ռեստորանը, որի մասին կիմանա ողջ աշխարհը։ Զանզիբարը բացառություն չէ։ Այստեղ կա ռեստորան ծովի վրա, որտեղ կարող եք վայելել ամենահամեղ ճաշատեսակները՝ պատրաստված ծովամթերքից։
- Սթոուն Թաունը կամ "քարե քաղաքը" Զանզիբար քաղաքի ամենահին թաղամասն է։ Այս տարածքի ճարտարապետությունը արևելյան ոճի խառնուրդն է եվրոպական և Աֆրիկյան կոլորիտով։
- Շատերիս ծանոթ «Հակունա Մատատա» արտահայտությունը թարգմանաբար նշանակում է «առանց հոգսերի»։ Զանզիբարում շատ են այս գրությամբ հուշանվերնրեը։ Ի դեպ, տեղացիներն ասում են, որ հակունա–մատատա–ն նրանց ապրելակերպն է։
- Հին ժամանակներում Զանզիբարի տների դռները պատված էին փշերով, որը արվում էր պաշտպանության համար։ Իսկ այժմ նման դռերը շքեղության ու կարգավիճակի ցուցանիշ են դարձել։
Դե ինչ, առաջարկում ենք դուք էլ փորձեք ապրել «առանց հոգսերի» և անց կացնեք Ձեր հանգիստն այս անգամ Զանզիբարի ջերմ գրկում։
Սիրով՝ Go Travel:
27.12.2024
GIOS
716