Հետաքրքիր փաստեր Ռիո դե Ժանեյրոյի մասին
Բրազիլական այս շքեղ քաղաքի մասին լսել են բոլորը, շատերը երազում են այնտեղ ապրել, ոմանք էլ երազում են ճանապարհորդել և մեկ անգամ տեսնել այն: Իսկ մենք այսօր կներկայացնենք հետաքրքիր փաստեր այս արևոտ երկրի մասին և կօգնենք Ձեզ ավելի մեծ քայլերով գնալ դեպի այս քաղաքը տեսնելու նպատակի իրականացմանը:
Սկսեցինք.
- Այս քաղաքում շատերի կողմից սիրված տեղափոխման միջոցը հեծանիվն է: Պարզվում է, որ կա մոտ 75 կմ ճանապարհ, որով երթևեկում են միայն հեծանվորդները:
- Ռիո դե Ժանեյրոյում, գիշերային ժամերին, թույլատրվում է անցնել խաչմերուկներn առանց լուսացույցի գույնին նայելու: Պատճառը պարզ է՝ գիշերային դատարկ փողոցում կանգ առած մեքենան հեշտությամբ կարող են կողոպտել ։
- Ռիո դե Ժանեյրոյում է գտնվում Հարավային Ամերիկայի ամենահին տրամվայի գիծը, որը գործարկվել է դեռևս 1896 թվականին։ Այն, ի դեպ, աշխատում է մինչ օրս:
- Աշխարհի ամենախոշոր անտառը գտնվում է հենց Ռիո դե Ժանեյրոյում:
- Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը Հիսուս Քրիստոսի վիթխարի արձանն է, որի բարձրությունը հասնում է 38 մետրի և այն կառուցել են շուրջ ինը տարի ՝ շինարարական նյութեր ներմուծելով Շվեդիայից:
- Հարավային Ամերիկա մտնող ամբողջ ապրանքային հոսքի մոտ 30 տոկոսն անցնում է Ռիո դե Ժանեյրոյի ծովային նավահանգստով:
- Նախկինում այս քաղաքը կոչվում էր Սան Սեբաստիան դե Ռիո դե Ժանեյրո։
- Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի վերոնշյալ արձանը ներառված է աշխարհի յոթ նոր հրաշալիքների ցանկում։
- Ռիո դե Ժանեյրո պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է "հունվարյան գետ"։ Բայց, որքան էլ որ զարմանալի թվա, այստեղ գետեր չկան:
- Գիտնականներն ապացուցել են, որ երկինքը այս քաղաքի վերևում ավելի մուգ երկնագույն երանգ է ստանում, քան աշխարհի որևէ այլ հատվածում:
Ահա այքանն էր պատրաստել Go Travel-ն այս անգամ: Եկե՛ք շարունակենք ճանաչել աշխարհը միասին:
27.12.2024
GIOS
897