Հետաքրքիր փաստեր Նոր Տարվա մասին
Տարեմուտի տոնակատարությունները զարմանալիորեն միավորում են տարբեր ազգությունների և տարիքի մարդկանց։ Այս շրջանը սիրում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։
Իսկ ի՞նչ գիտենք մենք Ամանորի մասին: Այսօր Ձեզ կներկայացնենք մի քանի փաստ, որոնց մասին, վստահորեն կարող ենք ասել, որ քչերը գիտեն:
Սկսեցինք:
- Առաջին անգամ այս տոնը նշվել է մ.թ.ա. 46 թվականին՝ Հուլիոս Կեսարի հրամանով:
- Մինչև 1753 թվականը Մեծ Բրիտանիան նշում էր տարվա սկիզբը մարտի 25-ին։ Միայն 1752-ին Նոր Տարվա տոնակատարությունը տեղափոխեց և բոլորը սկսեցին նշել այն հունվարի 1-ին:
- Ըստ Գրիգորյան օրացույցի՝ Նոր տարին սկսել է նշվել հունվարի 1-ին դեռ 1582 թվականից, սակայն ոչ բոլոր երկրներում։ Աստիճանաբար գրեթե բոլոր երկրները սկսել են հետևել այս օրացույցին:
- Նոր տարվա ամենատարածված ավանդույթներից մեկը հին տարում բոլոր վատ սովորությունները թողնելն է և նոր կյանք սկսել: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ամեն տարի փորձում են փոխել իրենց։ Էստոնիայում ընդունված է տոնական սեղանին դնել 7, 9 կամ 12 ճաշատեսակ: Նրանք կարծում են, որ նման քանակությամբ սնունդ կտա նրանց ուժ և հաջողություն գալիք տարում:
- Նորվեգիայում և Դանիայում ավանդաբար հավաքվում են տոնական սեղանի շուրջ, որի գլխավոր ուտեստը կրանսեկակե անունով տորթն է: Անունը բառացիորեն թարգմանվում է որպես "տորթ-ծաղկեպսակ", այս ուտեստը մատուցվում է Սուրբ Ծնունդին և Նոր Տարուն:
- Բելգիայում Ամանորի նախօրեն կոչում են Saint Sylvester Vooranvond. Թարգմանվում է որպես "Սուրբ Սիլվեստրի օր": Երկրի բնակիչներն այդ օրը խնջույքներ են կազմակերպում, իսկ կեսգիշերին բարեմաղթանքներ ու նամակներ են գրում հարազատներին:
- Հոլանդացիները Ամանորի գիշերը վառում են Սուրբ Ծննդյան տոնածառը և հրավառություններ են արձակում։ Առաջինը խորհրդանշում է հին տարվա հեռացումը, իսկ հրավառությունը խորհրդանշում է նորի սկիզբը:
- Ռուսաստանում տոնը նշվում է երկու օրացույցով՝ Հուլյան և Գրիգորյան: Դա է պատճառը, որ կա մի փոքր տոն՝Հին Նոր տարին, որը նշվում է հունվարի 14-ին:
- Կոլումբիայում, Պուերտո Ռիկոյում և Կուբայում ընդունված է Ամանորի նախօրեին խրտվիլակ պատրաստել, որը հանդիսանում է անցնող տարվա խորհրդանիշը: Ուղիղ կեսգիշերին այս տիկնիկն այրվում է՝ իր հետ տանելով բոլոր վատ հիշողությունները:
- Ավստրալիայում ամանորյա գիշերը հարուստ է հրավառություններով։ Ամեն տարի մոտ 1,5 միլիոն մարդ մեկնում է Սիդնեյի լողափ, որպեսզի տեսնի երկու խոշորագույն շոուները՝ 21:30-ինին և 00:00-ին:
- Իտալիայում ամենատարածված ավանդույթներից մեկն է ամանորյա գիշերը կարմիր ներքնազգեստ հագնելն է, որը, տեղացիների խոսքով, հաջողության խորհրդանիշն է:
- Դանիայի բնակիչները հավաքում են հին ու անհարկի սպասքը և Ամանորի գիշերը նրանք առանց ափսոսանքի ջարդում դրանք:
- Դե, իսկ Հայաստանի որոշ մարզերում կա ավանդույթ՝ Ամանորի գիշերն այրում են անվադողեր՝ դրա հետ այրելով անցյալ տարվա վատ հիշողությունները: Իսկ 12-ը դիմավորում են հարազատների հետ՝ համեղ ուտեստներով հագեցած սեղանի շուրջ:
26.11.2024
GIOS
518