Новости
Ֆիլմեր ճանապարհորդության մասին

Ֆիլմեր ճանապարհորդության մասին

Եթե կարդացել եք մեր նախորդ նյութերը, ապա վստահ ենք, որ հիշում եք ֆիլմերի շարքը ճանապարհորդության մասին։

Այսօր մենք պատրաստվում ենք Ձեր ցանկին ավելացնել ևս 5 ֆիլմ, որոնք դիտելուց հետո Ձեզ մոտ ամեն ինչ թողնելու և ճամփորդության մեկնելու ցանկություն կառաջանա։

  1. «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» – Գլխավոր հերոսուհի Էլիզաբեթ Գիլբերտը մի հրաշալի օր հասկանում է, որ ապրում է ոչ այն կյանքով և որոշում է բացահայտել նոր հորիզոններ և հասկանալ ինքն իրեն։
  2. «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» – Ֆիլմի հիմքում Ջեյմս Թերբերի գիրքն է։ Ուոլթերն իրականացնում է ֆանտաստիկ ճանապարհորդություններ՝ պատկերացնելով իրեն տիեզերագնացի, ճանապարհորդի կամ էլ անդիմադրելի Կազանովի դերում։
  3. «Վիկի Քրիստինա Բարսելոնա» – Երկու ամերիկացի աղջիկներ՝ Վիկին և Քրիստինան, մեկնում են Բարսելոնա։ Վիկին նշանված է, իսկ Քրիստինան արկածներ է փնտրու։ Արկածները, սակայն, իրենք են գտնում աղջիկներին։
  4. «Կոն-Տիկի» – 2012 թվականին նկարահանված պատմավավերագրական ֆիլմ է համանուն գիտարշավի վերաբերյալ, որի կազմակերպողն էր Թուր Հեյերդալը։ Ֆիլմի նկարահանման գործընթացին մասնակցել են տարբեր երկրներ՝ Նորվեգիա, Դանիա, Գերմանիա, Շվեդիա, և միացյալ թագավորության երկրները։
  5. «Վեր» – Վերջինը մուլտֆիլմ է։ Այն արժանացել է Օսկար մրցանակի որպես լավագույն անիմացիոն գեղարվեստական մուլտֆիլմ նաև մուլտֆիլմի լավագույն երաժշտության համար։

Ձեզ մաղթում ենք բարի դիտում։

Սիրով՝ Go Travel: