Աշխարհի 6 արտասովոր քաղաքները
Այսօր Go Travel-ն իր հավատարիմ ընթերցողին կներկայացնի 6 քաղաք, որոնք յուրահատուկ, կամ ավելի ճիշտ կլինի ասել արտասովոր են։ Դե, սկսեցինք.
- Պարզվում է, որ Չինաստանում գոյություն ունի Ավստրիայում գտնվող Հալշտատ քաղաքի կրկնօրինակը։ Փաստորեն, Չինացիներն ունակ են կրկնօրինակել ամեն բան։ Բայց ամենազարմանալին դեռ առջևում է։ Չինական կրկնօրինակ քաղաքում բնակարանների արժեքներն ավելի բարձր են, քան բնօրինակ քաղաքում։
- ԱՄՆ-ում գտնվող Ուիթիեր քաղաքն այլ կերպ կոչում են «քաղաք–տանիք»։ Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները բնակվում են 14-հարկանի նախկին բանակային զորանոցի շենքում, որը կառուցվել է 1956 թվականին։ Begich Towers կոչվող այդ շենքում տեղակայված են քաղաքի ոստիկանական բաժանմունքը, բժշկական կլինիկան, եկեղեցին և լվացքատունը։
- Իսպանիայի Կադիս մարզում է գտնվում Սետենիլ դե լաս Բոդեգաս քաղաքը: Նախկինում այս քաղաքում գտնվում էր «Setenil de las Bodegas» ընկերությունը, որը զբաղվում էր գինեգործությամբ: Ընկերության անվանումն էլ հենց դարձել է ներկայիս քաղաքի անունը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այս քաղաքը կառուցված է ժայռի մեջ: Շինությունները և տները տեղավորված են արհեստականորեն ընդլայնված ժայռերի մեջ, իսկ արտաքին պատերը ձեռքով են կառուցված:
- Լայկովոն կամ «քաղաք–միջոցառում»–ն ամենամեծ քաղաքն է, որը վերջին 100 տարիների ընթացքում կառուցվում է դասական ոճով: Նախագծի ավարտը նախատեսված է 2023 թվականին, ըստ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի՝ այն իր մեջ մարմնավորելու է ռուսական և համաշխարհային քաղաքաշինական ողջ էլեգանտությունը, և դա մեծ իրադարձություն է դառնալու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:
- Սլեբ Սիթի կամ ազատության քաղաք։ Գտվում է Կալիֆորնիայում։ Այս քաղաքի բնակիչները չունեն էլեկտրաէներգիա, ջուր, իսկ կոմունալ վճարումների մասին գաղափար անգամ չեն կարող ունենալ։
- Օրդոս քաղաքն իրավամբ ճանաչվել է Չինաստանի ամենախոշոր ուրվական քաղաքը։ Իսկզբանե պլանավորվում էր, որ այստեղ բնակվելու է ավելի քան մեկ միլիոն մարդ, սակայն այսօր քաղաքի ողջ բնակչությունը կազմում է ընդամենը 40 հազար մարդ։
Սիրով՝ Go Travel:
27.12.2024
GIOS
1925