Աշխարհի 5 ամենաանձրևոտ վայրերը
Եթե սիրում եք աշնանային անձրևոտ եղանակն, ապա այս նյութը Ձեզ համար է:
Այսօր Go Travel-ը կխոսի այն քաղաքների մասին որտեղ գերակշռում է անձրևային եղանակը:
Սկսեցինք՝
- Մաւսինրամ - Հնդկական այս գյուղը չի զիջում ոչ մի տարածքի իր անձրևոտ եղանակով: Եղանակը պայմանավորված է բարձրադիրությամբ: Տարվա ընթացքում այստեղ տեղումները հասնում են 11 871 մմ-ի: Տեղացիները պատրաստում են հատուկ գլխարկներ, անձրևից պաշտպանվելու համար:
- Չերապունջի - այո, այս քաղաքը ևս գտնվում է Հնդկաստանի տարածքում: Այստեղ տեղումները հասնում է 11777 մմ տարվա ընթացքում:
- Թութունենդո - Կոլումբիայում գտնվող այս քաղաքը տեղակայված է Չոկո բարձրլեռյան շրջանում: Հետաքրքիր փաստն այն է, որ անձրևներն այստեղ տեղում են հիմնականում գիշերները, իսկ ցերեկը կարելի է անվերջ զբոսնել կանաչապատ լեռներով, վայելել գետերն ու ջրվեժներում: Այս փոքրիկ բնակավայրում տարեկան միջինում տեղում է 11 770 մմ անձրև:
- Կրոպպ Գետ - գտնվում է Նոր Զելանդիայում: 1995 թվականի դեկտեմբերին այստեղ գրանցվել է Նոր Զելանդական ռեկորդ ՝ 48 ժամում տեղացել է 1 049 մմ անձրև:
- Բիոկո Կղզի - գտնվում է Հասարակածային Գվինեայում: Աֆրիկայի ամենախոնավ վայրի կոչումը բաժին է հասել տարածաշրջանին, որն, ըստ էության, մայրցամաքից առանձնացված է բավականին լայն նեղուցով: Կղզում թափվում է 10 450 մմ անձրև մեկ տարվա ընթացքում:
Սիրով՝ Go Travel:
26.11.2024
GIOS
486