Новости
7 հետաքրքիր փաստ Դուբայի մասին

7 հետաքրքիր փաստ Դուբայի մասին

21-րդ դարում Դուբայը դարձել է շատերի կողմից սիրված լավագույն հանգստավայրերից մեկը, ինչին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվել: Այսօր Go Travel-ը կխոսի ճանապարհորդությունների գլխավոր կենտրոններից մեկի՝ հենց Դուբայի մասին:

Դե ինչ, մի քանի հետաքրքիր փաստ, որոնք ավելի կմեծացնեն Դուբայ այցելելու Ձեր ցանկությունը:

  • Աշխարհի ամեն 4 ամբարձիչից մեկը տեղակայված է Դուբայում: Այստեղ անշարժ գույքի ոլորտն այնքան արագ է զարգանում, որ աշխարհի ամբարձիչների 24 տոկոսը գործարկվում է Դուբայում:
  • Դուբայի արհեստական Արմավենիների կղզիները կառուցելու համար այնքան ավազ են ներկրել, որը կբավականեցներ 2.5 «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» լցնելու համար: Դուբայի Արմավենիների կղզին (Palm Islands) կառուցելու համար 94 մլն խորանարդ մետր ավազ է անհրաժեշտ եղել: Էմփայր Սթեյթ Բիլդինգ-ի մակերսը կազմում է 37 մլն խորանարդ մետր:
  • Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի ներսում այնքան ոսկի է կիրառվում, որը կբավականացներ «Մոնա Լիզայի» 46,265 դիմանկար պատելու համար: Բուրջ ալ-Արաբը զարդարված է 1,790 քառ. մետր տարածքով 24 կարատանոց ոսկյա թիթեղներով: «Մոնա Լիզայի» մակերեսը կազմում է 0.3869 քառ. մետր:
  • Դուբայի ոստիկանությունն իր մեկ մեքենայի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան կարժենար մեկ երեխայի դպրոց ուղարկելը: Դուբայի ոստիկանությունը համալրվել է շքեղ ու թանկարժեք սուպերքարերով, ինչպիսիք են՝ Ferrari FF ($500,000), Lamborghini Aventador ($397,000) և Aston Martin One-77 ($1.79 մլն) մոդելները:
  • Դուբայի բնակչության 85 տոկոսն օտարերկրացիներ են, որոնց մեծամասնությունը եկել է Հնդկաստանից, Պակիստանից և Բանգլադեշից՝ անշարժ գույքի ոլորտում աշխատելու համար:
  • «Բուրջ Խալիֆա» աշտարակն այնքան բարձր է, որ դրա բնակիչներից ոմանք ստիպված են ավելի երկար սպասել Ռամադանի ժամանակ պասը դադարեցնելու համար: Աշտարակի բարձրությունը 828 մետր է, այն ունի 160 բնակելի հարկ: 150 հարկից վերև բնակվողներն ավելի երկար են տեսնում արևը, քան Դուբայի մյուս բնակիչները:
  • Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի տարածքի 39 տոկոսը բնակեցված չէ: