6 քաղաք, որոնցում տիրում է գունային ներդաշնակություն
Այն, որ Երևանը համարվում է վարդագույն քաղաք, դա անհերքելի փաստ է։ Սակայն, պարզվում է, որ աշխարհում կան այնպիսի քաղաքներ, որոնք ամբողջությամբ նույն գույնով են ներկված։
Այսօր Go Travel-ը կներկայացնի 6 այդպիսի քաղաք։
Եվ այսպես.
- Ջեյփուր – Այս քաղաքը գտնվում է Հնդկաստանում։ Այն ևս համարվում է վարդագույն քաղաք։ 1727 թվականին հիմնադրված քաղաքի բոլոր շինությունները պատրաստված են վարդագույն ավազաքարից, որն, ըստ էության, տեղանքին հատուկ հմայք է հաղորդելև դարձել Ջայփուրի յուրօրինակ այցեքարտը:
- Մարաքեշ – Մարոկկոյի 4 կայսերական քաղաքներից մեկը։ Այստեղ տները կարմիր երանգ ունեցող կավից են պատրաստված։ Եթե Ձեզ դուր են գալիս արևելյան հեքիաթները, ապա այս քաղաքը Ձեզ հաստատ կգերի իր տեսքով։
- Բոլոնիա – Իտալական քաղաքը աչքի է ընկնում իր կարմիր և նարնջագույն շինություններով։ Այս քաղաքում նույնիսկ փոքրիկ երեխան չի կարող մոլորվել, քանի որ այստեղ փողոցների և շինությունների դասավորությունները շատ պարզ են։
- Իզամալ – Բնակավայրը, որը անվանում են ոչ այլ կերպ, քան դեղին քաղաքը, գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգում։ Այս քաղաքում ամեն բան դեղին գույնն ունի։ Քայլելով այս քաղաքում ջերմության պակաս, վստահեցնում ենք, չեք զգա։
- Սիդի Բու Սաիդ – Կարելի է ասել, որ Սիդի-բու-Սաիդը Թունիսի ամենագեղեցիկ և ամենառոմանտիկ քաղաքն է։ Իզուր չէ, որ կոչվում է սպիտակ-երկնագույն քաղաք: Այս քաղաքում բոլոր տներն ու շինություններն ունեն սպիտակ գույն, իսկ պատուհանները, դռները և ճաղավադակները՝ կապույտ։ Ըստ լեգենդի, նման առաջարկ տեղացիներն ստացել են մի հարուստ ֆրանսիական Բարոնից՝ Աֆրիկական կիզիչ արևից պաշտպանվելու համար։
- Շեֆշաուեն – Այս քաղաքը ևս գտնվում է Մարոկկոյում։ Այստեղ կգտնես կապույտի ամենատարբեր երանգները։ Կապույտ քաղաքն իր առանձնահատկություններով համարվում է աշխարհի ամենայուրօրինակ վայրերից մեկը:
Այսքանի։ Սիրով՝ Go Travel:
26.11.2024
GIOS
511