Երբ հանգիստը եղանակ չի ճանաչում։ 5 վայր, որտեղ կարելի է հանգստանալ ձմռանը
Ընտրել ուղղությունը, գտնել լավագույն տուրիստական ընկերությունը, ձեռք բերել տոմսերը, հավաքել իրերը և մեկնել երազանքների իրականացման հետևից։ Թվում է, թե այսքանը բավական է անմոռանալի օրեր անցկացնելու համար, բայց եկեք հիշենք, որ եղանակային պայմանները երբեմն կարող են հողին հավասարեցնել Ձեր բոլոր ջանքերը։ Ուստի հանգստի ուղղությունն ընտրելիս մի մոռացեք կարդալ Go Travel ընկերության այս նյութը՝ ամեն ինչ Ձեր երազանքներին համապատասխան դարձնելու համար։
Եվ այսպես, այսօր խոսելու ենք այն վայրերի մասին, որտեղ կարելի է հանգստանալ նույնիսկ ամենացուրտ ձմռանը։
Սկսեցինք.
- Ֆիլիպիններ – ավելի քան 7000 կղզիներ, արեւադարձային անտառներ, ջրվեժներ, լեռներ, էկզոտիկ խոհանոց և, իհարկե, ֆանտաստիկ ծովափներ։ Ահա այն ամենն, ինչ սպասում է Ձեզ այս հանգստյան վայրում։ Ուժեղ ալիքներն այս եղանակին չեն լինում, արևը այնքան ագրեսիվ չէ, որքան ամռանը: Միջին հաշվով օդի ջերմաստիճանը հասնում է մինչև + 30 աստիճանի, իսկ ջուրը՝ մինչև + 26 աստիճան։ Եղանակը Ֆիլիպիններում իդեալական է նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ միայն լողափնյա հանգստի, այլև տեսարժան վայրերն ու նոր բացահայտումները։
- Դոմինիկյան Հանրապետություն – Ձմեռն իդեալական ժամանակ է Դոմինիկյան հանգստավայրերում։ Այստեղ հանգիստն ավելի հարմար է ակտիվ զբոսաշրջիկների, մարզիկների, դայվինգի երկրպագուների, ծովագնացության սիրահարների համար։ Դոմինիկանան մեղրամիսի լավագույն վայրերից մեկն է։ Ինչ վերաբերում է եղանակին՝ այստեղ ցերեկը օդը տաքանում է մինչև + 29 աստիճան, իսկ ջուրը ՝ մինչեւ + 27։
- Թաիլանդ – Այստեղ հանգստանում են հիմնականում ձմռանը, քանի որ գարնանը, կամ ավելի ճիշտ մարտի կեսերից, ապրիլի սկզբիը գալիս է հորդառատ անձրևների շրջանը։ Թաիլանդի հարավային և կենտրոնական մասում ջերմաստիճանը +25-30°C-ից ցածր հազվադեպ է լինում, հյուսիսում՝ նոյեմբերից մինչև փետրվար, օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է լինում։
- Վիետնամ – Հին տաճարները, զարմանահրաշ այգիներն ու անտառները, բրնձի դաշտերը և ջրվեժները, հրաբուխները և տաճարային համալիրները, բնության այս բոլոր հրաշալիքները հազարավոր զբոսաշրջիկների ստիպում մեկնել այստեղ հանգիստն անցկացնելու համար։ Հարավային մասում եղանակը ձմռանը շատ շոգ է, օդի ջերմաստիճանը տաքանում է մինչեւ + 30 °C: Իսկ ահա Հյուսիսային Վիետնամում զով է, օդի ջերմաստիճանը հազիվ հասնում է + 15 ° C-ի։
- Շրի Լանկա – Այն զբոսաշրջիկները, ովքեր հանգստանում են ձմռանը Շրի Լանկայում, միակարծիք են այն հարցում, որ այդ կղզու առողջարաններում առկա է «գնի և որակի գերազանց համադրություն»։ Այստեղ եղանակը իդեալական է, հյուրանոցների արժեքները բյուջետային, իսկ ոչ զբոսաշրջային վայրերում սրճարանների ու ռեստորանների ուտեստներն ավելի մատչելի են, քան զբոսաշրջիկներով լեցուն տարածքներում։
Դե այս անգամ նախատեսել էինք այսքանը։
Կհանդիպենք։
26.11.2024
GIOS
643