5 լավագույն կղզիները Թաիլանդում
Ամռան երկրորդ ամիսը մոտենում է ավարտին, իսկ դուք դեռ չե՞ք պլանավորել Ձեր հանգիստը: Go Travel-ն այս անգամ կպատմի Թաիլանդում գտնվող 5 լավագույն կղզիների մասին, որտեղ կարող եք կազմակերպել այս ամռան Ձեր անմոռանալի հանգիստը:
Սկսեցինք․
- Սամեթ – սա զվարճանքի համար նախատեսված լավագույն վայրերից մեկն է: Տաք եղանակ, փափուկ ավազ, կապույտ, պարզ ջուր, զվարճանք մինչև ուշ գիշեր: Բավ է մեկ անգամ տեսնել, վայելել, և կրկին այցելելու ցանկությունը Ձեզ անպայման այցի կգա:
- Յաո-Յայ – այստեղ կարելի է կազմակերպել ավելի պասիվ հանգիստ, քանի որ տեղացիները չեն փորձում զարգացնել տուրիզմը՝ կղզին պաշտպանելու նպատակով: Կարճ ասած՝ եթե փնտրում եք վայր, որտեղ կարող եք կտրվել առօրյա գործերից և վայելել հանգստյան օրերը, ապա Յաո-Յայն իդեալական տարբերակներից մեկն է:
- Տաու – այս կզղին դայվերների համար իսկական դրախտ է: Այստեղ պայմաններն իդեալական են դայվինգով զբաղվելու համար, էլ չենք խոսում զվարճանքի և ընտանեկան երեկոների անցկացման համար նախատեսված բազմաթիվ վայրերի մասին:
- Չանգ – չնայած այն փաստին, որ այստեղ լեռնաշատ վայր է և հաճախ է անձրևում, բայց այն փաստը,որ այն մեծությամբ երկրորդն է Թաիլանդում, արդեն իսկ ստիպում է այցելել այս վայր: Այստեղ միջավայրն ավելի հանգիստ և հարմար է ընտանեկան հանգստի համար:
- Սամուի – զվարճանքի հիանալի կենտրոն, որը համարվում է անվտանգ կզղիներից մեկը Թաիլանդում: Բացի զվարճանքից այստեղ կարող եք գտնել նաև գեղեցիկ և զարմանալի տեսարժան վայրեր, ինչպես նաև բնակելի գյուղեր, որտեղ բնակչության առօրյայի մեծ մասը կազմում է ձկնորսությամբ զբաղվելը:
Այսքանն այս անգամվա համար: Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ:
28.12.2024
GIOS
649