5 վայր հայտնի մուլտֆիլմերից, որոնք իսկապես գոյությու ունեն
Մանուկ տարիներին յուրաքանչյուրս էլ երազում էինք հայտնվել որևէ մուլտֆիլմում, դառնալ դրա հերոսներից մեկը և ապրել դղյակներում։ Այսօր կխոսենք այն վայրերի մասին, որոնց հանդիպել եք մուլֆիլմերում, երազել եք լինել այնտեղ և երբեք չեք պատկերացրել, որ այդ վայրերն իսկապես գոյություն ունեն։
Եվ այսպես, առաջարկում ենք տեղափոխվել Disney-ի աշխարհ և մտովի ճանապարհորդել այնտեղ։ Պատրա՞ստ եք։
- «Ռապունցել» մուլտֆիլմում Ձեզ հանդիպած Մոն Սեն Միշել կղզի-ամրոցը գտնվում է Ֆրանսիայում։ Քաղաքը կղզու վրա գոյություն ունի 709 թվականից։ Ներկայումս այստեղ ապրում է մի քանի տասնյակ մարդ։ Այս բնական պատմական համալիրը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի և հաճախելի վայրերից մեկը։ 1874 թվականին Մոն Սեն Միշելը հայտարարվել է պատմական հուշարձան, իսկ 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
- «Ալլադին» մուլտֆիլմում ամրոցը՝ Թաջ Մահալը, գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին։ Մուլտֆիլմի ստեղծողները ոգեշնչվել են հենց այս վայրից։ Թաջ Մահալը համատեղում է հնդկական, պարսկական և Արաբական ճարտարապետական ոճերի տարրերը։
- «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» մուլտֆիլմի Անգկոր Վատ կամ Անգկովոատ տաճարային համալիրը գտնվում է Կամբոջայում։ Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտամունքային վայրերից, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը։ Կառուցվել է 12-րդ դարի կեսերին քմեր թագավոր Սուրյավարման II-րդի կառավարման օրոք։
- «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները» սիրված մուլտֆիլմի Սեգովիայի ալկասար դղյակ–ամրոցը գտնվում է Իսպանիայի Կաստիլիա և Լեոն պրովինցիայի Սեգովիա քաղաքի պատմական թաղամասում։ Ալկասարը իսկզբանե կառուցվել է որպես ամրոց, սակայն հետագայում եղել է թագավորական պալատ, պետական բանտ, թագավորական հրետանային ակադեմիա։
- Այդքան սիրված «Մոխրոտիկը» մուլտֆիլմի շքեղ ամրոցը Նոյշվանշտայն ռոմանտիզմի ոճով կառուցված ամրոցն է, որը գտնվում է Բավարիայի հարավ-արևելքում գտնվող Խոէնշվանգաու ամրոցի և Ֆյուսսեն քաղաքի մետակայքում՝ ավստրիական սահմանից ոչ հեռու։
Եթե չգիտեիք այս վայրերի մասին, ապա շտապում ենք ուրախացնել Ձեզ, քանի որ այժմ դուք ոչ միայն գիտեք այդ վայրերի գոյության մասին, այլև կարող եք Ձեր ճանապարհորդությունների ցանկում ավելացնել այս ուղղություններից որևէ մեկը։
Սիրով՝ Go Travel:
26.11.2024
GIOS
626