9 փաստ Իտալիայի մասին, որոնց մասին դուք դեռ չէիք լսել
Իտալիայում հիասքանչ է բացարձակապես ամեն ինչ՝ ճարտարապետությունը, խոհանոցը, մարդիկ, լեզուն, կարելի է անվերջ թվարկել: Այս երկրին, ինչպես գրում է onedio.ru-ն, հնարավոր չէ չսիրահարվել:
1. Վենետիկի բոլոր գոնդոլները պետք է լինեն սև գույնի:
2. 2008 թվականին խաղողի բերքահավաքի ավանդական տոնակատարության ժամանակ բնակելի տնելի ծորակներից ջրի փոխարեն գինի է հոսել:
3. Յուրաքանչյուր երրորդ իտալացին չի օգտվում համացանցից:
4. Եթե Դուք հյուր եք գնացել իտալացուն, և նրանք սպագետի են հյուրասիրել, Դուք ուղղակի պարտավոր եք համտեսել այն բոլոր կանոններով. Այսինքն՝ վերջում հացով պետք է հավաքեք սոուսի ամբողջ մնացորդը և ուտեք: Դրանով Դուք ցույց եք տալիս, որ հյուրասիրությունը Ձեզ դուր է եկել:
5. Պատառաքաղ առաջին անգամ սկսել են օգտագործել հենց Իտալիայում:
6. Հանրահայտ իտալական մաֆիան եկամուտներ է ստանում, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 7 տոկոսին:
7. Յուրաքանչյուր օր Հռոմի ամենամեծ «Տրևի» շատրվանի մոտ զբոսաշրջիկները նետում են 3 հազար եվրոյի չափով մետաղադրամներ:
8. Իտալիայի տարածքի 80 տոկոսը զբաղեցնում են սարերը:
9. Իտալիայի ոստիկանների համազգեստը կարում է Prada-ն: