Новости
9 կարևոր փաստ Կրետե-ի մասին

9 կարևոր փաստ Կրետե-ի մասին

Կրետեն ամենապահանջված և սիրելի վայրերից մեկն է զբոսաշրջիկների համար : Այնտեղ ամփոփված է տարատեսակ հանգիստ՝ ծով, մարմարագույն ավազ, անկրկնելի տեսարաններ և ծովափեր, հունական կոլորիտ, անվերջանալի երգ ու պար, ծովամթերք, ջերմ հյուրընկալություն: Կղզին հնի ու նորի ներդաշնակ համաձուլումն է:

 

Մի քանի կարևոր փաստ Կրետեյի մասին։

▪︎ Ըստ տարածքի այն 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում : 

▪︎ Կրետեյի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հեռակլիոնն է։

▪︎ Կրետեն որպես հունական մարզ բաժանված է 4 շրջանների ՝ Խանիա, Լասիթի , Ռետիմնո և Հեռակլիոն:

▪︎ Կղզին հայտնի է իր ավանդապահությամբ: Այս կղզու երաժշտությունն ու պարերը բավականին տարբերվում են ավանդական հունականից :

▪︎ Այստեղ դուք կգտնեք ձկնատեսակների ամենալայն տեսականին, որը շաաաատ մատչելի է ու շաատ համեղ։

 

Իսկ հիմա պարզենք ուր կարելի է գնալ Կրետեյում։

1. Քնոսոսի տաճար 

Բրոնզեդարյան տաճար է ,որը գտնվում է Հեռակլիոնի մոտ: Տաճարը կոչված է Մինոս Թագավորի անունով :

2. Ագիոս Նիկոլայոս

Հեռակլիոնից մոտ 65 կմ հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ քաղաքը ունի անսահման գեղեցիկ լողափեր և հունական ոճն արտահայտող տներ։ Այստեղ բոլորի համար հետաքրքրություն կա՝ գնումներ, արվեստ, թանգարաններ, ճարտարապետական ավերակներ և 3 ջրվեժ։

3. Խանիա

Խանիան գտնվում է Կրետե կղզու հյուսիսում։ Մեծությամբ կղզու երկրորդ քաղաքն է։ Խանիա քաղաքի նավահանգստում է գտնվում աշխարհի ամենահին փարոսներից մեկը։ Այժմ այն քաղաքի «այցեքարտն» է և խորհրդանիշը։

4. Սամարիայի կիրճ

Սամարիա կիրճը Եվրոպայի խոշորագույն կիրճն է, տեղակայված է Կրետեի հարավ-արևմտյան մասում գտնվող Լեֆկա Օրի լեռներում։ Կրետեի առավել հայտնի տեսարժան վայրերից է։