7 կարևոր իր, ինչ մեզ հետ պարտադիր վերցնում ենք ճամփորդելիս
- Արդեն գնել եք ձեր սպասված հանգստի տուր փաթեթը, իսկ հիմա արդեն ժամանակն է պատրաստվելու ճամփորդությանը: Այսօր գրել եմ ձեզ համար ամենակարևորները , GOOOO
1. Փաստաթղթեր - շատ հասարակ է հնչում , բայց առանց իրենց ճամփորդելն անհնար է : Անձնագիրը, ճամփորդական փաստաթղթերը անպայման վերցնելուց բացի, խորհուրդ կտամ ձեզ հետ ունենալ նաև կրկնօրինակը
2. Տաք հագուստ- նույիսկ եթե դուք ճամփորդում են ամռանը և ձեր մեկնած երկրում ավելին է քան + 40 ը ))), ձեզ հետ վերցրեք , որևիցէ տաք հագուստ և անպայման գուլպաներ, .....այո, այո գուլպաներ, քանի որ հավատացած եղեք, որ օդանավակայանում և հատկապես ինքնաթիռի մեջ դա ձեզ շաաատ անհրաժեշտ է լինելու
3. Power bank - եթե նույնիսկ ձեր հեռախոսն անջատվի հոգ չէ, եթե ձեզ հետ ունեք վերցրած power bank, ձեր հարասզատները միշտ ձեզ հետ կապի մեջ կլինեն, դե դուք էլ զրկված չեք լինի գեղեցիկ ֆոտոներ ունենալուց ))))
4. Խոնավ անձեռոցիկ- 1000 տարբեր իրավիճակներ կլինեն, որ նրանք ձեզ օգնության կհաանեն, համոզված եղեք!!! Ցանկալի է վերցնել մանկական տարբերակը, որ նաև պետք գա ընթացքում make up ը մաքրելիս( աղջիկները կհասկանան )
5. Դեղեր - եթե դուք նույիսկ ունեք ճամփորդական ապահովագրություն( միշտ խորհուրդ եմ տալիս ձեզ հետ ունենալ) նաև վերցրեք առաջին անհրաժեշտության դեղեր Գումար- այն կարող ես դնել 2 տարբեր տեղերում, որ հանկարծակի կորստի դեպքում, չզրկվես cash ից: Ինքս ճամփորդելիս հիմնական գումարը վերցնում եմ քարտային տարբերակով , քանի որ ազատվում եմ տարադրամի փոխանակման խնդրից, արագ է և ապահով )
6. Քաղցր- դե ինչ ճամփորդություն առանց քաղցրի? )) Եթե այն քեզ չի կարելի , կարող ես հետդ վերցնել չրեր, որոնք համ օգտակար եմ համ էլ շատ տեղ չեն զբաղեցնում