5 բան, որ հարկավոր է անել Միլանում
Միլանն այն քաղաքն է, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է իր նախասիրությամբ զբաղմունք գտնել: Մենք առանձնացնում են այն 5 ամենահետաքրքիր զբաղմունքները, որոնք անմոռանալի կդարձնեն Ձեր օրը Միլանում:
Հիանալ քաղաքի գեղեցկությամբ Միլանյան Դուոմո տաճարի տանիքից
Միլանի Դուոմո մայր եկեղեցին իսկապես ինքնատիպ ճարտարապետական կոթող է: Այն ապշեցնում է ինչպես չափերով, այնպես էլ ճարտարապետական տարբեր ոճերի յուրահատուկ խառնուրդով:
Վիթխարի տաճարը կառուցվել է մոտ 7 դար շարունակ: Այն գտնվում է Միլանի կենտրոնում և տեղավորում է մոտ 40,000 ուխտավոր:
Վերևից դիտելիս՝ գոթիկա-ռենեսանսային ոճով սպիտակ մարմարից կառուցված եկեղեցին նման է կաթոլիկ խաչի: Դրա ամենաբարձր կետը Տիրամոր պատկերով զարդարված վեղարն է՝ 106 մետր բարձրությամբ:
Այցելել պատկերասրահներ
Միլանի Բրերի անվան թանգարանը արվեստի սիրահարների համար իդեալական վայր է: Այս թանգարանում են գտնվում իտալական արվեստի հանրահայտ ներկայացուցիչների աշխատանքների բնօրինակները: Տինտորետո, Ռաֆայել, Մոդիլիանի… Գրավիչ է, այնպես չէ ՞: Միլանում կարող եք այցելել նաև Ժամանակակից արվեստի պատկերասրահ, Սֆորզա ամրոց, Բնական պատմության թանգարան, Պալացցո Մորիջա, Հնագիտության թանգարանը և Պալացցո Մորանդո:
Փորձել ամենահամեղ պաղպաղակը
Գտնվել Իտալիայում և չփորձել իտալական պաղպաղակ, գրեթե անհնարին է: Ամենահամեղ պաղպաղակները կարող եք համտեսել Il Massimo Del Gelato սրճարանում: Պաղպաղակի սիրահարները այստեղ կարող են գտնել ցանկացած տեսակի և համի պաղպաղակ:
Գնումներ կատարել
Նրանք, ովքեր հետաքրքրվում են նորաձևությամբ և դրա վերջին հավաքածուներով, ինչպես նաև նրանք, ում համար կարևոր են որակյալ ապրանքնատեսակները, Միլանում երբեք չեն ձանձրանա:
Անցկացնել անկրկնելի երեկո հանրահայտ Լա Սկալա օպերայի թատրոնում
Լա Սկալա օպերայի թատրոնը իտալական Միլան քաղաքի հարստություններից մեկն է: Այն հանրության առջև պաշտոնապես բացվել է 1778 թ.-ի Օգոստոսի 3-ին, իսկ առաջին ներկայացումը եղել է Անտոնիո Սալիերիի "Europa riconosciuta" օպերան: Թատրոնն 1907թ.-ի վերանորոգումից հետո ունի 2,800 նստատեղ: Աշխարհի տարբեր երկրների հայտնի մեծանուն կատարողները պատիվ են ունեցել երգել Լա Սկալայի բեմից: