Новости
12 հետաքրքիր փաստ Թունիսի մասին

12 հետաքրքիր փաստ Թունիսի մասին

 Թունիս 

1. Թունիսը Աֆրիկայի ամենափոքր պետություններից մեկն է և գտնվում է Միջերկրական ծովի ափին:   

2. Շնորհիվ իր մարդաշատ շուկաների, հրաշք բնական տեսարանների, կապույտ ծովի, սպիտակ ափերի և ՍՊԱ կենտրոնների՝ շատերի համար Թունիսը դարձել է դրախտային անկյուն:   

3. Ինչո՞վ կարելի է զբաղվել Թունիսում բացի ծովափնյա հանգստից.

4. Գնալ Սահարա՝ աշխարի ամենամեծ անապատը, որը տարածքով հասնում է ԱՄՆ-ին  

5. Տեսնել Սիդի-բու-Սաիդ երկնագույն քաղաքը: Այն համեմատում են Հունական Սանտորինիի հետ: Ճերմակ պատերը , վառ կապույտ ու երկնագույն դռները, նեղլիկ փողոցները խելքահան են անում ացելուներին:

6. Այցելել Կարթագեն: Ներկայիս Թունիսի տարածքում, ժամանակին եղել է հնագույն Կարթագենը, որի ավերակները պահպանվել են մինչ օրս:

7. Թալասաթերապիա. այն առողջարարական պրոցեդուրաների համալիր է, որն իրականացվում է ծովի ջրի միջոցով: 

8. Այցելել կենդանաբանական այգի, որտեղ կարելի է տեսնել վարդագույն ֆլամինգոների , ընձուղտների, գետաձիերի  և հսկա կակտուսների :

9. Գնալ Կարթաջ լենդ.  այն իրենից ներկայացնում է զվարճանքների մի ամբողջ համալիր:  Այգու տարածքում կան ռեստորաններ, գիշերային ծրագրերով ակումբներ, ակվապարկեր, հուշանվերների խանութներ:

10. Գոլֆ. գոլֆի սիրահարներ համար սա հիանալի ուղղություն է, կան բազմաթիվ գոլֆ ակումբներ: 

11. Դայվինգ. էլ ի՞նչ ծովափնյա հանգիստ առանց նրա բնակիչներին մոտիկից տեսնելու:  

12. Շոփինգ. խորհուրդ է տրվում գնել տեղական համեմունքներ, ապակե հուշանվերներ, կերամիկա, գորգեր, բնական յուղեր: 

 

Մի քանի հետաքրքրիր ու զվարճալի փաստ Թունիսի մասին.

Դրամական միավորը դինարն է (TND), 1$=2,83 TND: Դրամը կարելի է փոխել հենց հյուրանոցում, նույն փոխարժեքով՝ ինչ բանկում: 

Այստեղ ոստիկանները չեն կարող կանգնեցնել խախտում արած մեքենային, եթե ղեկին նստած է կին:  

Շնորհիվ իր գեղեցիկ տեսարանների՝ այստեղ նկարահանվել են բազմաթիվ հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Աստղային պատերազմներ», «Գլադիատոր», «Ինդիանա Ջոնս» և այլն: