Новости
10 հետաքրքիր փաստ Հունաստանի և հունացիների մասին

10 հետաքրքիր փաստ Հունաստանի և հունացիների մասին

1. Հունաստանի ափերն են ողողում 5 ծովեր՝ Եգեյան, Միջերկրական, Հոնիական, Ֆրակիական եւ Կրետեական: Ֆրակիական ծովը մտնում է Եգեյանի մեջ, իսկ Կրետեական ծովը՝ Միջերկրականի: Չնայած դրան, ոչինչ չի խանգարում այդ ծովերին հանդես գալ որպես ինքնուրույն աշխարհագրական օբյեկտներ:

2. Հունաստանը հայտնի է ապահարզանների ամենաքիչ քանակությամբ՝ համեմատած Եվրամիության անդամ մյուս երկրների հետ:

3. Այս երկրի «բյուջետային աշխատողները» համարվում են հասարակության էլիտան: Զինվորականներ, բժիշկներ եւ ոստիկաններ՝ ամենահարգված եւ բարձր վարձատրվող մասնագիտություններն են:

4. Հունական դպրոցներում ուսումնասիրում են երկու օտար լեզուներ, ի դեպ առաջինը՝ անգլերենը, համարվում է պարտադիր, իսկ երկրորդը աշակերտները կարող են ինքնուրույն ընտրել:

5. Հույները շատ են սիրում սուրճ: Նույնիսկ աշխատանքային ամենաթեժ ժամին աշխատանքով ամենածանրաբեռնված հույնն էլ կգտնի ժամանակ «սրճային ընդմիջում» անելու համար:

6. Մեզ մոտ հայտնի հունական աղցանը իր հայրենիքում խիստ տարբերվում է թե՛ իր համով, թե՛ իր բաղադրությամբ: Հույները աղցանը անվանում են «խորիատակի», այսինքն «գյուղական»:

7. Հունական ռեստորաններում եւ սրճարաններում, մինչ հաճախորդը սպասում է իր պատվիրած ուտելիքին, նրան անպայման բերում են անվճար մեկ բաժակ ջուր՝ սառույցով: Բացի դրանից, շատ հաստատություններում խմիչքների հետ մատուցում են տարբեր քաղցրավենիքներ, որոնց արժեքը չեն ներառում հաշվի մեջ:

8. Հունաստանում ընդունված է ծանոթ մարդկանց հանդիպելիս համբուրել մեկը մյուսի այտերը: Հետաքրքիր է, որ այդ կանոնը գործում է նաեւ տղամարդկանց համար: Իսկ այդ երկրում ծանոթներ համարվում են ամեն ոք, ում հանդիպել են մեկ անգամից ավելի:

9. Երբեք հույներին չարժե ցուցադրել հանրահայտ OK նշանը: Զրուցակցին ցուցադրելով ցուցամատի եւ բթամատի օղակը՝ դուք այդպիսով բացահայտ անվանում եք նրան միասեռական: Դրա համար ձեզ նույնիսկ կարող է ծեծեն:

10. Հունաստանը երկիր է, որտեղ չեն գրանցում աշխարհիկ ամուսնությունները: Ընտանիքի ինստիտուտը այստեղ ամբողջությամբ ուղղափառ եկեղեցու վերահսկողության տակ է: Եթե զույգը նշանադրվել է եկեղեցում, ապա պետությունը ինքնաբերաբար կճանաչի նրանց ամուսնությունը օրինական: Հետաքրքիր է, որ կինը չի կարող վերցնել իր ամուսնու ազգանունը, այդ պատճառով էլ ողջ կյանքը օգտագործում է սեփականը: Իսկ երեխաները կարող են ունենալ ե՛ւ հոր, ե՛ւ մոր ազգանունը, ինչպես ծնողները կցանկանան: